Տեղ համայնքը հանձնել են ու ԱԺ-ով փորձում են թեման ցրել

Նիկոլը մարդկանց ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու ձևերը գտել է։

Նիկոլի «ֆաս» հրամանը կատարող քպ-ական պատգամավորները ԱԺ-ում փողոցային ռազբորկաներ են կազմակերպում, որ հանրության ուշադրությունը սևեռվի ոչ թե Տեղ համայնքում տեղակայված ադրբեջանցիների կողմը, այլ` ծեծկռտուքի։

Այսօր, ուշադրության կենտրոնում էր հայտնվել քպ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով իրենց` քպ-ներին հարիր փողոցային պահվածքով կազմակերպեց ծեծկռտուք, որի մեղքը քպ-ական ուսապարկերը գցեցին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի վրա։

Իրավապահները միայն պատրաստ են պաշտպանել փողոցից եկած քպ-ականներին, բայց, երբ ընդդիմության վրա բիրտ ուժ էին կիրառում, նրանց ծեծում` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով, այդ ժամանակ իրավապահներն ո՞ւր էին։

Այն, որ Տեղ համայնքը հանձնել են ու ԱԺ-ով փորձում են թեման ցրել, դա արդեն իսկ արձանագրված փաստ է։

 Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից