Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք մեր տրամադրության տակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը պատասխանելով գերմանական «Դոլչե վելե» լրատվամիջոցի այն հարցին, թե ինչ կարող են անել, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։

Նշենք, որ երեկվանից ադրբեջանական ԶՈՒ-ն հինգ կետում 100-300 մետր ներթափանցել է Սյունիքի Տեղ գյուղ և ոչ միայն շարունակում է մնալ այնտեղ, այլև կատարում ամրաշինական աշխատանքներ։