Իրանը Հայաստանում նոր դեսպան ունի

Սիրիայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան։ Այդ մասին տեղեկանում ենք ISNA գործակալությունից։

Նշենք, որ դեսպանը շուտով կուղևորվի Երևան։

«Իր առաքելությունն սկսելուց առաջ Սոբհանին հանդիպել  է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ»,- ասվում  է հաղորդագրության մեջ։

Ներկայիս դեսպանը Հայաստանում աշխատում է 2020 թվականից։