Փաշինյանը ձգձգում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը՝ երկարացնելով իր պաշտոնավարումը
Ակնհայտ է,որ իշխանության առաջ դրված է «Խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրման հարցը և նրանք էլ հայտնել են,որ այն լինելու է, բայց երբ՞ չկա պատասխան: Ակնհայտ է նաև որ Ադրբեջանը պահանջում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և էլի շատ մեզ համար վատ բաներ, որոնց մասին Փաշինյանը չի խոսում:
Ակնհայտ է նաև որ նա հասկանում է նման փաստաթղթի տակ ստորագրել կնշանակի վտանգել իր իշխանությունը և ինչպես ասում են ձգում ու ձգում է, այնքան, ինչպես ժողովուրդն է ասում, մինչև տեսնի ինչ անի:
Եթե նույնիսկ նա ստորագրի և հրաժարական տա, ԱԺ այլևս չի կարողանա առանց Նիկոլի վավերացնել այդ համաձայնագիրը և կստեղծվի լուրջ դիմադրություն այն ամենի հետ, ինչը ստորագրվել է: Դրա համար էլ ինչքան ուշ ստորագրվի այդ թուղթը, այնքան շատ նա կմնա իշխանության:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից