Կարո՞ղ ա բանկոմատ կոտրողները հիմա էլ ձեր կայքն են կոտրել․ Տիգրան Վարդանյան

Lragir.am ի ամբողջ անձնակազմին

Հարգելիներս, էս ի՞նչ ա կատարվում ձեզ հետ: Քիչ թե շատ նորմալ կայք էիք, հետաքրքիր վերլուծություններ էլ էիք անում, դե մենք էլ կարդում էինք դրանք, որովհետև դա ընկալում էինք, որպես ալտերնատիվ տեսակետ:

Ցավոք, Էս վերջին շրջանում վերածվել եք քաղաքական աղբամանի: Չլինի պատճառն այն ա, որ ամբողջ խմբագրականի կազմը փոխվել ա ու ինչ-որ անհասկանալի ծագման մարդիկ են սկսել աշխատել ձեր մոտ, թե՞ ձեր կայքը կոտրել են ու ով պատահի ինչ ասես գրում ա ձեր կայքում, թե՞ պատճառն այն ա, որ ինչ-որ տեռորիստական` ծռիստական, հոտ ա սկսել գալ ձեր կայքից: Զուտ հետաքրքիր ա էլի, կարո՞ղ ա բանկոմատ կոտրողները հիմա էլ ձեր կայքն են կոտրել:

Կխնդրեմ պարզաբանեք էլի, թե ինչ ա կատարվում ձեր կայքի հետ: Դուք տեղյա՞կ եք ընդհանրապես ձեր կայքից:

 

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից