ԿՀՎ նախկին վերլուծաբանը Պուտինի խոսքով է պատասխանել երկու ճակատով ԱՄՆ-ի պատերազմի մասին հարցին

ԿՀՎ նախկին վերլուծաբան Ռայմոնդ Մաքգովերնը մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ մեկնաբանելով Ռուսաստանին և Չինաստանին միաժամանակ դիմակայելու ԱՄՆ-ի փորձերը:

Լրագրող Էնդրյու Նապոլիտանոն «Յութուբ»-ի Judging Freedom ալիքում փորձագետին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պատերազմել Ռուսաստանի դեմ՝ միաժամանակ հրահրելով Թայվանի շուրջ իրավիճակի սրումը:

«Ոչ, և դա կարելի է բացատրել միայն Պուտինի խոսքերով՝ «Վալդայի» լիագումար նստաշրջանում», –  նշել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակցը:

2022 թվականի հոկտեմբերին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նիստում Ռուսաստանի ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայբեյ։

«Ինչու էր պետք այդ տատիկին Թայվան քարշ տալ, որպեսզի Չինաստանին սադրել պատասխան գործողությունների, այն ժամանակ, երբ նրանք Ռուսաստանի հետ չեն կարողանում ոչ մի կերպ կարգավորել հարաբերությունները Ուկրաինայի պատճառով։ Դե, ինչ-որ զառանցանք է պարզապես… կարծում եմ, որ այնտեղ ոչ մի նուրբ գաղափար էլ չկա, պարզապես անհեթեթություն և վերջ: Եվ ինքնավստահություն… ինքնավստահություն և անպատժելիության զգացում», – ասել էր Պուտինը։

Մակգովերնի կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Վաշինգտոնի և Մոսկվայի միջև վստահության խարխլումը բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծել ԱՄՆ-ի համար: