Իսրայելը միակ տեղն է, որի անվտանգությանն ապահովելու նկատմամբ ԱՄՆ-ը պարտավորություն է զգում. Քանանի Չաֆի

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը միակ տեղն է, որի անվտանգությանն ապահովելու նկատմամբ ԱՄՆ-ը պարտավորություն է զգում: Գրում է ParsToday-ը:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ թվիթերյան իր միկրոբլոգում արած անգլերեն գրառման մեջ, անդրադառնալով օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և այդ կապակցությամբ ամերիկացիների մտահոգությանը, Քանանի Չաֆին նշել է. «Սիոնիստական ռեժիմի կնքահայրը, ով անհանգստացած է ռեժիմի ներսում տիրող ճգնաժամային վիճակով, ասում է, որ ռեժիմի ղեկավարները պետք է փոխզիջումների գնան, քանի որ դա իրենց քաղաքացիներին հնարավորություն կտա հաղթահարել այս փուլը»:

Արդեն երրորդ ամիսը շարունակ, դատական օրենքի բարեփոխման դեմ բողոքող սիոնտսներն  ամեն շաբաթ օր բողոքի ցույց են անցկացնում: Իսկ երկուշաբթի օրը հայտարարվել է համազգային գործադուլ:
Նույն օրը երեկոյան, Իսրայելի վարչապետը հայտարարել է որ օրենքը չեղարկվում է: