Պոկված տանիքներ, տապալված ծառեր, տուժած քաղաքացիներ․ ուժգին փոթորիկ Բաթումում

Ուժգին փոթորիկ է գրանցվել Բաթումում։ Ականատեսների վկայությամբ՝ տանիքներ են պոկվել, ցանկապատն ընկել է անցորդների վրա։ Տուժածների թիվը ճշտվում է։ Գրում է gazeta.ru-ն:

Տեղի բնակիչներն ասել են, որ մի քանի տարի նման ուժգնության փոթորիկ չէր եղել։ Պոկվել են ցանկապատերը, վնասվել մեքենաներ։

Պողոտաներից մեկում քամին տապալել է բազմամյա էվկալիպտ ծառերը։ Սպասվում է, որ վատ եղանակը Վրաստանի արևմուտքում կպահպանվի ևս մի քանի օր։