Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է Հյուսիս-Հարավ միջանցքը
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Աջիթ Կումար Դովալի հետ, հայտնում է Irna-ն։
Շամխանին Դովալի հետ քննարկել է Չաբահար նավահանգստի զարգացման գործում փոխադարձ համագործակցության խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ Հնդկաստանի ներդրումը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտման գործում։
Քննարկվել է նաև տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։