Ֆրանսիայի իշխանությունները խուզարկություններ են անցկացրել խոշոր բանկերում՝ կապված հարկային սկանդալի հետ

Ֆրանսիայի դատախազության աշխատակիցները մարտի 28-ին խուզարկել են հինգ խոշոր բանկերի գրասենյակները՝ կապված հարկային խարդախության կասկածների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով MarketWatch-ին:

Դատախազությունը հաստատել է Le Monde պարբերականում հայտնված HSBC Holdings-ի, Natixis-ի, Societe Generale-ի, BNP Paribas-ի և Exane-ի (BNP-ի դուստր ընկերություն) գրասենյակներում խուզարկությունների մասին տեղեկատվությունը:

Ստուգումներին մասնակցել են Գերմանիայի դատախազության ներկայացուցիչները: Անցյալ ամիս գերմանական իրավապահ մարմինները նմանատիպ ստուգման շրջանակներում խուզարկություններ են իրականացրել HSBC-ի ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների տներում: