Օկուպացված Աղավնոյում ու Սուսում 1300 ադրբեջանցիների են տեղակայվել

Ադրբեջանի իշխանությունները կարմիր կտուրներով հայտնի նորակառույց տներով Աղավնոյում 1000 ադրբեջանցի են տեղակայել, հարևան Սուսում՝ 300։ Թվերը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ Քաշաթաղում իր անձնական ներկայացուցիչ նշանակված Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ալիևն ասել է, որ հայերի կառուցած տներում հիմա զորամասերի անձնակազմերն են տեղակայված, իսկ քաղաքացիների համար նոր բնակավայր են կառուցելու։
Նա նաև հայտարարել է օկուպացրած Քարվաճառ և Քաշաթաղ շրջանների միջև ճանապարհի կառուցման մասին։
Ալիևի խոսքով, ինքն անձամբ Քարվաճառից Քաշաթաղ է հասել մեքենայով, ճանապարհը լավը չէ, վտանգավոր է։
«Մենք նոր ճանապարհ կկառուցենք, բազմաթիվ թունելներ»,-ասել է նա։