Երբեք չեմ անի այն, ինչն օրենքից դուրս է․ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը

«Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, ես երբեք չեմ անի այն, ինչն օրենքից դուրս է։ Դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքներն են»,- այսօր՝ մարտի 28-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ամբողջ դատական պրոցեսի ընթացքում այս ամենը կժխտվի»,- ասաց Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 79-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։