Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կհանդիպեն
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիրաբդոլահիանը շուտով կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ամիրաբդոլահիանն այդ մասին գրել է թվիթերյան իր էջում:
«Վերջին օրերին կարծիքներ փոխանակեցինք Ավստրիայի, Ավստրալիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի, Պակիստանի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Լիբիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Շուտով Մոսկվայում կհանդիպեմ ՌԴ արտգործնախարարի հետ»,-նշել է նա։