Ռուսաստանը միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ Պուտին

Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հուլիսի 1-ին մենք ավարտում ենք Բելառուսում մարտավարական միջուկային զենքի համար պահեստարանի կառուցումը»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։ Հեռարձակումն իրականացվում է «Ռոսիա 24»-ով։

Նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել հանրապետության տարածքում։ Ընդ որում, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցում իր միջուկային զենքը։