Թուրքիայի հետ հանդիպման հաշիվը բացվեց հօգուտ Հայաստանի

Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը բացվեց` 1։0 հօգուտ մեր հավաքականի։

Խաղի 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ թուրք պաշտպանը։

Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումն ընթանում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։