Միշելը Փաշինյանին և Ալիևին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ սրացումների կապակցությամբ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում մտահոգություն է հայտնել սահմանին աճող լարվածության առնչությամբ և կողմերին փոխզիջման կոչ արել։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի՝ շաբաթ օրը Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղար Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի, վերջին զոհերի և տեղում լարվածության կտրուկ աճի, ինչպես նաև դրան ուղեկցող բացասական հռետորաբանության վերաբերյալ: Նա կոչ է արել իր գործընկերներին փնտրել փոխզիջումային լուծումներ և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել էսկալացիայի ռիսկերի»,-ասված է հայտարարության մեջ։

Հաղոդագրության մեջ  ընդգծվում է, որ Միշելը և երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ։

Հիշեցնենք, որ կեղծ բանապահպանական պատճառաբանությամբ Ադրբեջանը 2022 թ դեկտեմբերի 12-ից փակ է պահում Հայաստանը Արցախի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ մարտի 18-ին Ալիևը օկուպացված Թալիշում ունեցած ելույթի ժամանակ պատերազմական սպառնալիքներ հնչեցրեց հայկական կողմի ուղղությամբ: