Բագրատ Միկոյանը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։

Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։

Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում

1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը

2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է

2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան

2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը

2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում

2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը

Անկուսակցական է

Ամուսնացած է, ունի երեք զավակ։