Լուրջ հակամարտություն է սկսվել Գերմանիայի և Ֆրանսիայի միջև. Politico

Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կոնֆլիկտ է ծագել ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների և միջուկային էներգետիկայի արգելքի շուրջ տարաձայնությունների պատճառով, գրում է Politico-ն:

Ինչպես նշվում է նյութում, հինգշաբթի և ուրբաթ Բրյուսելում տեղի կունենա ԵՄ առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի դաշինքի տնտեսական մրցունակությունն ու Ուկրաինայի աջակցությունը, Սակայն Բեռլինի և Փարիզի հակամարտությունը սպառնում է խախտել բանակցությունների ընթացքը: