«Արթնացիր, Հայ մարդ»․ Շարմազանով

Արթնացիր, Հայ մարդ։

Մենք որպես ազգ կորցրել ենք նույնիսկ ինքնապահպանման ու վտանգը զգալու բնազդը։

Իշխանությունը մի կողմից ազդարարում է նոր պատերազմի ու ցեղասպանության վտանգի,իսկ մյուս կողմից բեմադրում է լայքահավաք էժանագին հակակոռուպցիոն շոուներ։

Ի՞նչ ենք անում մենք որպես հասարակություն։

Ոչինչ.ապրում ենք ինքնախաբեության մեր մոլորակում՝ սպասելով հրաշքի։

Հրաշքներ չեն լինում, բայց նոր պատերազմներ, պարտություններ ու պետականության կորուստ հնարավոր է։

Արթնացիր, Հայ մարդ։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից