Նիկոլը խաբել, խաբում և շարունակելու է խաբել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուզում ենք խաբված լինել
Նիկոլը խաբել, խաբում եւ շարունակելու է խաբել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուզում ենք խաբված լինել։
Նոյեմբերի 9-ի երեկոյան Փաշինյանն ասում էր՝Շուշիի համար մարտերը շարունակվում են, բայց երկու-երեք ժամ հետո կապիտուլյացիա ստորագրեց։
Պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նա ասում է ՝պատերազմ չլինելու գինը հինգ շրջանների հանձնումն է,բայց պատերազմից հետո ասում է՝ պատերազմը Շուշիի համար է եղել։
Հոկտեմբերի 19-ին իմ հարցին ի պատասխան ասում է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» շրջանի հանձնումն է,բայց շարունակում է պատերազմը մինչեւ Շուշիի անկումը։
Իսկ «5 պլյուս 2»-ի մեջ Շուշին ու Հադրութը չի մտնում։
Նույն Նիկոլը պատերազմից հետո ԱԺ-ում ասում է՝ Շուշիի հարցը բանակցվել է, բայց ՀՀ ԱԳՆ-ը խոսնակը հերքում ու խաբեբա է հանում Նիկոլին՝ ասելով, որ մինչեւ 44-օրյա պատերազմը Շուշիի հարց ըդհանրապես չի քննարկվել։
Ավելին. 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Պուտինն ասում է՝ Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։
Բայց Նիկոլը տվեց Շուշին ու ոչ միայն Շուշին։
Պատերազմից հետո նա զիջեզ Գորիս-Կապան ճանապարհի ՀՀ ինքնիշխան տարածքի 21 կմ, իսկ 2022-ի օգոստոսին Լաչինը, Աղավնոն ու Սուսը՝ հայաթափելով այդ բնակավայրերը։
Բայց Նիկոլը շարունակում է այսքանից հետո կառավարել։
Շարունակում է, քանի որ մենք «հորթի հրճվանքով» հոժարակամ հավատում ենք Նիկոլի ստերին։
Իսկ ստի մեջ ապրող ազգերն արժանի չեն անկախ հայրենիք ունենալ։
Սա է փաստը։
Ես էլ արժանի չեմ ու ոչ մեկ արժանի չէ, քանի դեռ այսպիսինն է իրականությունը։
Հ.Գ. Ես հոռեսես չեմ, բայց լավատետության հիմք էլ չեմ տեսնում։
Ինչպե՞ս են անկում ապրում պետությունները. նայեք այսօրվա Հայաստանին ու կիմանաք՝ պատրանքների ու ինքնախաբեության մեջ ապրելով։
Էդուարդ Շարմազանով