Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը հաստատել է, որ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Ադրբեջանցի 5 մարզիկների անունները հրապարակված են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հայտացուցակում։

Առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: