Ադրբեջանը Ռուսաստանի հետ սահմանին մաքսակետ է գործարկել

Ադրբեջանը Ռուսաստանի հետ սահմանին գործարկել է «Խանաբադ» մաքսակետը։

Անցակետի աշխատանքը թույլ կտա արագացնել բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով, կպարզեցնի սահմանի հատման ընթացակարգը և ամբողջությամբ կվերացնի ադրբեջանա-ռուսական սահմանին հերթերի գոյացումը։

Բացման արարողությանը մասնակցել են ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները։