Քաղաքապետի գործառույթներն իրականացնելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը

«Լեւոն Հովհաննիսյանը Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով համարվում է ավագանու անդամ եւ ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել քաղաքապետի գործառույթները։ Այս առումով քաղաքում կառավարման ճգնաժամ չենք ունենա։ Այս պահից քաղաքապետի պարտականությունները, ընդ որում՝ ամբողջ ծավալով,  կատարում է Լեւոն Հովհաննիսյանը»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության  վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի պարտականությունները դրվում են քաղաքապետի առաջին տեղակալի վրա, մինչեւ ավագանին իր կազմից կընտրի նոր քաղաքապետ»։