Ռուսական պատվիրակությունը ՀՀ դպրոցներին նվիրել է ավելի քան 1,5 հազար դասագիրք տարբեր առարկաներից
Ռուսական պատվիրակությունը Հայաստանի դպրոցներին է նվիրել ավելի քան 1,5 հազար դասագիրք տարբեր առարկաներից, հաղորդում է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
Դասագրքերը ձեռք են բերվել «Ժառանգություն» բարեգործական հիմնադրամի և անձամբ Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսի աջակցությամբ․ գրքերի մեծ մասը կմնա մայրաքաղաքում, իսկ մեկ երրորդը կուղարկվի Հայաստանի այլ բնակավայրեր:
Մոտ ժամանակներս Ռուսաստանը նախատեսում է ևս 60 հազար դասագիրք փոխանցել Հայաստանի դպրոցներին։