Թուրքիայում այսօր ևս երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում այսօր ևս երկրաշարժ է գրանցվել։ Բոլու քաղաքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում և Անկարայում։

Ավերիչ երկրաշարժի գոտում ջրհեղեղը վերջնականապես շարքից հանել է կոմունիկացիոն համակարգը։ Ստորգետնյա ջրահեռացման համակարգերը այլևս գոյություն չունեն, քանդվել են ճանապարհներ, կամուրջներ, հեղեղվել են գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք դարձել են անպիտան հետագա օգտագործման համար։ Շենք շինությունների առանց այդ էլ խարխլված հիմքերը հիմա ամբողջությամբ են խարխլվել։ Ցեխաջրերը դեռևս մնում են երկրաշարժից տուժած գոտիներում , մասնավորապես վրանային քաղաքներում։

Թուրքիայի տնտեսությունը դեռ մի աղետից ուշքի չեկած, հաջորդին է բախվում։ Մարդիկ սկսել են մասսայաբար լքել Ուրֆան, Մալաթիան, Հաթայը, Մարաշը և այլ բնակավայրեր, որոնք թերևս Թուրքիայի ամենախիտ բնակեցված բնակավայրերն էին համարվում։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից