ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան․ Տոյվո Կլաար

10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։

ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան։

Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ինչպես բազմիցս կրկնվել է, ԵՄ-ն նաև վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունն ամբողջությամբ վերականգնելուն, Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներն ու հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելուն ուղղված իր կոչը»,- գրել է նա։