Նկատե՞լ եք՝ ինչպիսի գեղեցիկ բառեր է օգտագործում թշնամական քարոզչամեքենան Արցախի վերաբերյալ՝ «ինտեգրացիա» և այլն
Նկատե՞լ եք՝ ինչպիսի գեղեցիկ բառեր է օգտագործում թշնամական քարոզչամեքենան Արցախի վերաբերյալ՝ «ինտեգրացիա» և այլն։
Իրականում խոսքն Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գաղութացման մասին է, որը նաև ենթադրում է, դիցուք, Ստեփանակերտում Հեյդար Ալիևի արձանի տեղադրում կամ Էնվերի պիղծ անունով փողոց կոչել։
Հետևաբար, Աստված մի արասցե, գաղութացումը և դրան հաջորդելիք փաստացի տեղահանությունը երբեք չի կարելի կոչել, իբր, «ինտեգրացիա»:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջից