Գերմանիայի կառավարությանը թույլ չեն տվել շվեյցարական զինամթերք փոխանցել Կիևին

Գերմանիայի կառավարությանը թույլ չեն տվել Ուկրաինային մատակարարել Շվեյցարիայից ձեռք բերված զինամթերք, գրում է Die Zeitը:

Պարբերականի տվյալներով՝  շվեյցարական ռազմական նյութերի գնորդները չեն կարող դրանք մատակարարել պատերազմի մեջ գտնվող երրորդ երկրներին։

«Դաշնային խորհուրդը պաշտպանում է շվեյցարական չեզոքության արժեքները և կշարունակի աշխատել, որպեսզի դրա առավելություններն արդարացվեն», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Շվեյցարիան կարող է չեղարկել իր որոշումը, եթե ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտի Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունները, սակայն քանի որ Ռուսաստանը այդ կազմակերպության մշտական անդամ է և վետոյի իրավունք ունի, մեծ հավանականությամբ դա տեղի չի ունենա: