Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ժաննա Անդրեասյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։

Ըստ Վրաստանի կառավարության վարչակազմի, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում է դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները։

«Քննարկվել են կրթության և գիտության ուղղությամբ երկու երկրների միջև առկա համագործակցությունը և այդ առումով ապագա հարաբերությունների ընդլայնման հարցերը։ Նշվել է, որ վրացական կողմը ակտիվորեն համագործակցում է հայ գործընկերների հետ և ապագայում կշարունակի ջանքերը կրթության ոլորտում փորձի փոխանակման, կրթության որակի ապահովման և բարեփոխումների հարցերով աշխատելու ուղղությամբ։

Ընդգծվել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում որակյալ կրթության հասանելիության բարձրացմանը։

Կառավարության վարչությունում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը»,- նշված է տեղեկատվության մեջ։