Իշխող ռեժիմը շատ ծանր է տարել Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները

Երեկ Պետրոսի մոտ Տարոն Չախոյանը ապացուցեց, որ իշխող ռեժիմը շատ ծանր է տարել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները ու նաև ապացուցեց ևս մեկ կարևոր բան, որ նրանք մնացել են սույն երիտասարդի հակադարձումների հույսին:

Ոնց կարելի է լուրջ ընդունել նրա հակադարձումները, երբ գրեթե ողջ այդ «արսենալը» դատարկ և փուչ բաներ էին, իսկ ասողն էլ Տարոն Չախոյանը, իրոք զավեշտալի բան ստացվեց:

Նման դեպքերում ավելի լավ է լռելը, քան անտեղյակ լինելով թեմաներից՝ «պետպատվեր» կատարել դառնալով ծիծաղի և մեմերի նոր թեմա համացանցում:

Շատ բաներ կա հակադարձելու,բայց դե իմաստ չկա, սպասենք կալիբրով ավելի «բարձր» դեմքերի:

 Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից