Գերմանիայի կառավարության կայքը վերադարձրել է Շոլցի՝ ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսքը

Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մամուլի ասուլիսի տեքստային տարբերակը խմբագրվել է։ Այս մասին հայտնում է 24news-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքին։

Խմբագրվել և հետ է վերադարձվել Գերմանիայի կանցլերի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին: