Շարունակվում են Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը. Զախարովա

Ռուսական կողմը համապատասխան կապեր է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում են Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ շփումները պահպանվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ՌԴ ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։