Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ. «Աստված պահապան բոլոր մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին։

Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ»: