Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի օդային հարձակման պատճառով. Սիրիայի պաշտպանության նախարարություն

Իսրայելի օդային հարձակման հետևանքով Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր՝ ժամը 02:07-ին, իսրայելական հակառակորդը օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովի կողմից՝ Լաթաքիայից արևմուտք՝ հարված հասցնելով Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում օդանավակայանին վնաս է հասցվել, այն շարքից դուրս է եկել», –Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։