2024 թվականին Նիկոլն այլևս իշխանություն չի լինելու. Էդուարդ Շարմազանով (տեսայութ}

Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի վարկանիշը հասել է պատմական մինիմումի։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչո՞ւ է շտապում Ալիևը․ նա շտապում է շատ պարզ պատճառով քանի որ  հասկանում է, որ ժամանակն ի վնաս իրեն է աշխատելու, որ Նիկոլ Փաշինյանը, ուշադրությո՛ւն, սա շատ կարևոր բան է,  Փաշինյանի ռեյտինգը իր պատմական մինիմումին է հասել և 2024թ․ այլևս Նիկոլը իշխանություն չի լինելու, սա հասկանում են և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, և՛ Արևմուտքում։ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի վարկանիշը հասել է պատմական մինիմումի, նույնիսկ պատերազմի ժամանակ նրա վստահելիության մակարդակը այդքան ցածր չի եղել․ որքան այսօր է»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։