Էս ազգը գնա կորի էլի, որ դու պետք ա քաղաքական գնահատական տվող լինես․ Վահան Բաբայանը՝ Արման Բաբաջանյանին

Էս ազգը գնա կորի էլի,որ դու պետք ա քաղաքական գնահատական տվող լինես

Սույն պերսոնաժը ըստ aravot.am -ի հերթական բարբաջանքն է իրեն թույլ տվել նախագահ Սերժ Սարգսյանի մասին ու կրկին աչքի ընկել իր հակառուսական հռետորաբանությամբ:

Նա ասել է «Քոչարյան եւ Սերժ Սարգսյան մաֆիայի գողապետ պարագլուխների իրավաքաղաքական գնահատականի բացակայությունը ամեն օր ավելի թանկ գին է արժենալու»:

Ո՞ւր ես հասել Հայաստան,որ նմանները պետք է գնահատականներ տան Շուշին ազատագրած, բանակ կառուցած և երկիր պահած ղեկավարին, ո՞ւր ենք մենք բոլորս հասել, որ նմանները պետք է խոսեն առողջ ընդդիմությունից:

Ո՞ւր ենք հասել, որ նմանները պետք է թուրքական օրակարգ գովերգեն`ռուսների դեմ քարոզչություն անելով:

Բայց ասեմ հասել ենք վերջին, իրոք սա արդեն վերջն է….

Արման, Սերժ Սարգսյանը եղել է կա և լինելու է թուրքին հաղթած առաջնորդ, պատմության մեջ ոսկե տառերով գրված անուն ազգանուն, այ քո անունը կմնա՞ որևէ թերթիկի կամ էլեկտրոնային տարբերակով որևէ տեղ կհիշատակվի թե ոչ՝ բոլորիս պարզ է, պարզ է նույնիսկ քեզ:

Այս անիմաստ ու անհեթեթ սև քարոզչությունը, որն արվում է նախագահ Սարգսյանի դեմ չի կարող որևէ ազդեցություն ունենալ, և Հայաստանը և Արցախը և Սփյուռքը գիտեն և՛ քեզ, և՛ քո վատաբանած մարդկանց, կպի գործերիդ քեզ որևէ մեկը լուրջ չի կարող ընդունել:

 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից