Ռուսաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու մեջ

Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր են մեծացնել իրենց ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և խաթարել այս տարածաշրջանի կայուն անվտանգությունը: Գրում է ParsToday-ը:

Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Մորգուլովն ասել է. «Անցած տարի Հյուսիսատլանտյան դաշիքնը հայտարարեց, որ ամբողջ աշխարհն այժմ այդ դաշինքի պատասխանատվության տարածքն է»:
Նա հավելել է. «ՆԱՏՕ-ն փորձում է խաթարել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն անվտանգությունը, փոխարենն առաջարկելով նոր համակարգ, որը հենված կլինի այս ռազմական դաշինքի և այլ բլոկների վրա»:
Մորգուլովի խոսքով. «Փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի ներկայությունն անօգուտ է: Այս դաշինքը ոչ թե պաշտպանական բլոկ է, այլ՝ ռազմական, որը ջանքեր է գործադրում խաթարելու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»:
Փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել էր Ճապոնիա և Հարավային Կորեա՝ նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները Արևելյան Ասիայի երկրների հետ և ընդլայնել համագործակցությունը Չինաստանի դեմ։
Այցի շրջանակում նա ասել է. «Մենք պետք է ամրապնդենք գործընկերությունը ՆԱՏՕ-ի և Հարավային Կորեայի միջև, քանի որ մեր անվտանգությունն ավելի միահյուսված է, քան երբևէ: Այն, ինչ տեղի է ունենում Ասիայում և Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, կարևոր է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար»։