ՀԱՎԱՏԱՐԻՄ ԹՈՒԹԱԿԸ

Հայաստանում գոյություն ունի սահմանադրական պաշտոն, որի անունն է ՀՀ նախագահ։

Այսօր այդ պաշտոնին նշանակված անձն իրականում կատարում է իրեն այդ պաշտոնին նշանակողի հավատարիմ թութակի դերը։ Երբ վարչապետ կոչեցյալը ցավակցություն է հայտնում Թուրքիային, Հունաստանին, թութակն անմիջապես կրկնում է։ Երբ վարչապետ կոչեցյալը շնորհավորական ուղերձ է հղում որևէ երկրի ղեկավարին, ինչպես այսօր՝ Բուլղարիայի նախագահին, հավատարիմ թութակը րոպեներ անց այն կրկնում է։ Բայց թութակը լռում է Իրանի երկրաշարժի, Հնդկաստանի վթարի ժամանակ, քանի որ նա ընդամենը թութակ է և կրկնում է տիրոջ խոսքերը։ Իհարկե, թութակը երբեմն «ինքնուրույնություն» է ցուցաբերում՝ շնորհակալություն հայտնելով տիրոջը, նրա ամեն գործողության համար, լինի դա քծնանք թշնամու նկատմամբ, թե հայրենիքի ուրացում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից