Արդյո՞ք հետաձգվեց հնարավոր պատերազմը

Արդյո՞ք հետաձգվեց հնարավոր պատերազմը։

Երկրաշարժը Թուրքիայում ազդել է Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքակության ժամանակագրության, բայց ոչ բովանդակության վրա։

Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը գործում է այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան։

Թուրքիայի իշխանության համար լավ օրեր չեն, որքան էլ փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ իր տեղն է ընկնելու։

Էրդողանի որոշ ջղաձգումներ ցույց են տալիս, որ ինքը կորցրել է իրականության զգացումը։ Բերեմ մեկ օրինակ իր ջղաձգումներից։ Նա գնացել է երկրաշարժի գոտի ու 200-ական լիրա անձամբ բաժանում։ Սա շոկի ենթարկել անգամ իր թիմակիցներին․․․ Երկրաշարժի պատճառով Թուրքիայի ողջ ռազմական ներուժը հիմա ուղղված է դեպի տարերային աղետից տուժած շրջաններ՝ սկսած որոնողական աշխատանքներից, վերջացրած մաքրման աշխատանքներով, սկսած զինվորական հոսպիտալներից, վերջացրած ռազմական ավիացիով։ Իսկ մարտական հաշվարկները խստացված ռեժիմով երկրաշարժի ողջ տարածքում իրականացնում են մարտական հերթապահություն։

Թուրքիայում գիտնականները նաև հուսադրող կանխատեսումներ չեն կատարում, դրա համար թուրքական բանակին դեռևս չեն փորձելու որևէ այլ բանով ծանրաբեռնեն։ Այսինքն առայժմ Թուրքիայի ակտիվ օժանդակություն, աջակցություն Բաքուն չի կարող ակնկալել, խոսքը էական աջակցության մասին է, ոչ թե ձևական, այնպիսին, ինչպիսին եղավ 2020-ին։

Իսկ ի՞նչ է մտածում Բաքուն։

Բաքվի բռնապետը բնականաբար ամեն ինչ անում է, որպեսզ չթուլացնի Հայաստանի վրա հոգեբանական ճնշումները։ Հռետորաբանությունը կարող է ավելի խստացնել, կարող է ավելի սադրիչ գործողությունների գնալ, ընդուպ մինչև անգամ տեղային լոկալ ռազմական բախումների, բայց լայնածավալ որևէ գործողության չի գնա։ Չի գնա, քանի որ դա չի բխելու իր շահերից առաջին հերթին քաղաքական առումով։ Փոքր ինչ ռազմական անհաջողությունը Բաքվի բռնապետին կարող է բերել ընդհուպ մինչև գահընկեցութան։ Իսկ առանց Թուրքիայի ակտիվ օժանդակության անհամեմատ նվազում է Բաքվի բռնապետի ռազմական հաջողությունը հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից