«Հայաստան» խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը

Մեր խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սիրելի հայրենակիցներ, հանգստյան օրերին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք Տավուշի մարզ։

Եղանք Այգեձոր, Չինարի համայնքներում, զրուցեցինք քաղաքացիների հետ՝ նրանց մտահոգող հարցերի շուրջ։

Բնակիչները վերջին հանդիպումների ժամանակ դիմել էին մեզ՝ հայտնելով, որ համայնքում առկա է ջրամատակարարման խնդիր, ինչի արդյունքում` Չինարիում, ինչպես նաև՝ Այգեձորում, տնամերձ հողակտորներ մնացել են առանց ոռոգման։

Մեր գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը այս հարցով դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Ուրախ եմ տեղեկացնելու, որ մեր խմբակցության ջանքերով ընթացք է տրվել Չինարիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը։

Խողովակաշարի սկզբնամասում կառուցվում է մարիչ հոր՝ խողովակների անխափան շահագործման համար»։