Կրակոցներ Իրանում հարսանիքի ժամանակ. 2 մարդ սպանվել է, 5-ը` վիրավորվել

Կրակոցներ են հնչել Իրանում հարսանեկան արարողության ժամանակ, զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին armeniasputnik.am- ի փոխանցմամբ հայտնում է Tasnim գործակալությունը` հղում անելով Ֆարս նահանգի ոստիկանական վարչությանը։

«Կիրոկարզին քաղաքում հարսանիքի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով, ցավոք, 2 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել, նրանք հիվանդանոց են տեղափոխվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակվողին ճանաչել են ականատեսները, նա ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիք հրացանը։

Հետաքննություն է ընթանում։