Բաքվից արդեն բացահայտ հայտարարում են, որ բանակցությունների արևմտյան ձևաչափը միանշանակ ավելի ձեռնտու է Ադրբեջանի համար, քան ռուսական տարբերակը

Հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափերի վերաբերյալ Ռուսական «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանության մեջ Բաքվի՝ Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը նշել է․

«Ադրբեջանին բավարարում են Վաշինգտոնի և Բրյուսելի մոտեցումները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը մշակվում է նախորդ տարվա գարնանը ադրբեջանական կողմի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա։ Դրա հետ մեկտեղ Բաքուն անընդունելի է համարում խաղաղության պայմանագրի նախագիծը, որը մշակվել է Մոսկվայում, քանի որ այն կետ է պարունակում, այսպես կոչված, [Լեռնային Ղարաբաղի- խմբ․] կարգավիճակի մասին, որը պետք է որոշվի ապագայում: Ադրբեջանը չի պատրաստվում «կարգավիճակ» տալ Ղարաբաղի հայերին»։

Բաքվից արդեն բացահայտ հայտարարում են, որ բանակցությունների արևմտյան ձևաչափը միանշանակ ավելի ձեռնտու է Ադրբեջանի համար, քան ռուսական տարբերակը։ Ուստի, զարմանալի չէ, որ թուրքական շահերը սպասարկող դե-ֆակտո իշխանությունները նախապատվությունը տվել են արևմտյան ձևաչափին՝ դրանով էլ սպառելով կարգավիճակի հարցը հետաձգելու ռեալ հնարավորությունը և ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։

 

Աղբյուր՝ Հայկական ալիք | @hayaliq