Ադրբեջանցի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու

Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։ Այս մասին հայտնում է «Վեստի Կովկազա» կայքը։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մարտի 1-ին Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի շտաբում՝ Լեռնային Ղարաբաղի «հայ բնակիչների ներկայացուցիչների հետ»։

«Հանդիպմանը մասնակցել է Բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբում ներառված են Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ծառայության և AzerGold ՓԲԸ փորձագետները։

Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենքներին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ շփումները շարունակվում են»,- գրում են լրատվամիջոցները։