Ալեն Սիմոնյանը Հունաստանին ցավակցություն է հայտնել գնացքների վթարի կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Հունաստանին Լարիսա քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում մեր հույն եղբայրներին ու քույրերին և երկաթուղային աղետի զոհերի ընտանիքներին ու ընկերներին։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – գրել է նա թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ հունական Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, մահացել է 32 մարդ, 85 մարդ տուժել է։