Թշնամու լկտիությունն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի հանդեպ նկրտումները դեռ «ներկայացվում են», իբրև թե, հնարավորություն հենց մեզ համար․ Ոսկանյան

Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ենթակա պաշտոնյաները դեռ որոշ չափով փորձում են Հայաստանի Հանրապետության փաստացի նվաճման իրոնց պիղծ նկրտումները քողարկել գոնե նվազագույն դիվանագիտական լեզվով, ապա նույն այդ վարչախմբի ցուցումով գործող քարոզչամեքենան նման «կաշկանդվածություն» չի դրսևորում։

Ըստ դրա՝ պաշտոնական Երևանի համար, Բաքվի բռնապետի կողմից թմկբկահարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվում այդպես են «կոչում» Հայաստանը) թեման, իբր, հանարավորություն է «հարաբերությունների նոր էջ բացելու»:

Թշնամու լկտիությունն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի հանդեպ նկրտումները դեռ «ներկայացվում են», իբրև թե, հնարավորություն հենց մեզ համար։

 

Վարդան Ոսկանյան