Էրդողանն անկառավարելի է դարձել, գահը կորցնելու վտանգով պայմանավորված, ամեն ինչ կարող է անել․ թուրքագետ

Էրդողանը ամեն ինչ անում է, որպեսզի փրկի իր իշխանությունը։ Էլ ներողություն է խնդրում ժողովուրդից, էլ ցուցարարներին տեղն ու տեղը ձերբակալում է, էլ դրամական օգնություններ է շռայլում, էլ մեկ տարվա ընթացքում գյուղական բնակավայրերի տների և գոմերի կառուցում, անասուններով ապահովում է խոստանում, էլ քաղաքաբնակաների համար հարյուր հազարավոր բազմաբնակարանների կառուցում է խոստանում մեկ տարում․․․ Սա անկառավարելի է դարձել, գահը կորցնելու վտանգով պայմանավորված, ամեն ինչ կարող է անել․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից