Առաջարկվում է բարձրացնել դատախազների աշխատավարձը

«Փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Առաջարկի հիմքում դրվել է դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությունը, մասնագիտական հմտությունների առումով ավելի պահանջներ ներկայացնելը»,– ԱԺ–ում» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ասաց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։

Նախարարի տեղակալը նշում է, որ ներկայում դատախազի պաշտոնը վարձատրության պատճառով այդքան էլ գրավիչ չէ` ներկայում մարզային դատախազների աշխատավարձը մոտավորապես 250.000 դրամ է։

Նախագիծը ստացավ ԱԺ պետական և իրավական հարցերի հանձնաժողովի հավանությունը։