Թեհրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ պլանին. Իրանի ԱԳՆ

Իրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացրել է ԻԻՀ ԱԳՆ-ը։

«Եկել է իսկական դիվանագիտությունն ակտիվացնելու ժամանակը, որպեսզի վերջ դրվի հակամարտությանն ու այն գործողություններին, որոնք պատերազմ են հրահրում, այդ թվում այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներին և միակողմանի պատժամիջոցներին»,- նշել են իրանցի դիվանագետները։

Նրանք ավելացրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման Չինաստանի առաջարկությանը։

Թեհրանը նշել է, որ նախընտրում է երկխոսությունն ու դիվանագիտությունը միջպետական վեճերի լուծման համար։ Իրանական կողմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։