«Եվրոպայի և Հունաստանի ամոթը՝ Արցախ». Արտակ Բեգլարյանի հարցազրույց է տվել հունական Militaire News-ին

Հունական Militaire հեռուստաալիքը կապ է հաստատել Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ, հարցազրույցը ներկայացնում է «Արցախպրեսը»:

Արտակ Բեգլարյանը հարցազրույցի շրջանակում նկարագրում է այն ողբերգական իրավիճակը, որում ապրում է 120,000 մարդ՝ ընդգծելով, որ նրանք չունեն «քաղաքակիրթ» Արևմուտքի ոչ աջակցությունը, ոչ էլ նույնիսկ բավարար ուշադրությունը:

Նա նաև նշել է, որ ճանապարհը արգելափակել են մի խումբ անձինք, որոնք ներկայանում են որպես «բնապահպանական ակտիվիստներ», այնինչ իրականում փաստերն ապացուցում են, որ դա կազմակերպված է ադրբեջանական կառավարության կողմից և այնտեղ շարունակաբար կանգնած են զինծառայողներ:

Freedom House-ը Ադրբեջանը գնահատում է որպես «անազատ» երկիր՝ «անկախ արտահայտվելու կամ ակտիվության նվազագույն տարածքով», մինչդեռ «չարտոնված հավաքները կարող են հանգեցնել ոստիկանության կոշտ պատասխանի և մասնակիցների համար տուգանքների»:

Հետևաբար, Արցախի պաշարումը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի մի մասն է, որը մտադիր է մեկուսացնել և ահաբեկել, ճնշել հայերին Արցախում և ի վերջո ստիպել նրանց հեռանալ, որը էթնիկ զտման դասական օրինակ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է հրապարակայնորեն արտահայտում Արցախը բնիկ հայերից մաքրելու իր մտադրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում: