ԵՄ-ն սև ցուցակում է ներառել իրանական յոթ ընկերության

Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում որոշել է իրանական յոթ ընկերությունների սեւ ցուցակում ներառել Ռուսաստանի հետ ենթադրյալ կապեր ունենալու համար։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի կայքը։

«Առաջին անգամ այս ցանկը կներառի յոթ իրանական ձեռնարկություններ, որոնք արտադրում են ռազմական անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվում են ռուս զինվորականների կողմից…», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ըստ եվրոպացի քաղաքական գործիչների՝ իրանական ձեռնարկությունների անօդաչու սարքերը ներգրավված են եղել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեջ։

«Սահմանափակումները ընդլայնվել են՝ ներառելով բաղադրիչներ, որոնք կարող են օգտագործվել ռուսական զենքի համակարգերում։ Պատժամիջոցներն այժմ ուղղված են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի դեմ»,- հայտարարել են ԵՄ-ում։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են տեղեկությունն այն մասին, որ ռուսական բանակն իրանական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում Ուկրաինայում մարտերի ժամանակ։